Ուսումնական ճամփորդություն դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Տեսանյութը՝ Դիանա Գևորգյանի Читать далее «Ուսումնական ճամփորդություն դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան»

Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:
Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալը մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ: Читать далее «Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները»

Ամփոփիչ աշխատանք: Քարոլորտ

1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:
2.Ի՞նչ է քարոլորտը:
Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են … :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ՝… և … :
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են … :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի … :
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են …:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:

Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  գյուղատնտեսություն՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները,
արդյունաբերություն, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը
և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:
                                                   Գյուղատնտեսություն
Հողագործություն
Ամբողջ աշխարհում մարդիկ  մշակում են  հողը, որպեսզի հաց և այլ գյուղատնտեսական մթերքներ ստանան: Զարգացած երկրներում հողագործությունը մեքենայացված է: Հողը վարելու, ցանելու, բերքը հավաքելու համար օգտագործվում են տրակտորներ, կոմբայններ և այլ  հատուկ մեքենաներ:
 Անասնապահություն
Մարդիկ  միս և կաթնամթերք  են ուտում,  օգտագործում են կենդանիների բուրդը  և կաշին: Անասուններին և թռչուններին  պահում են ընդարձակ շինություններում, որտեղ խնամքը կատարվում է հատուկ սարքավորումներով: Որոշ երկրներում ընդարձակ արոտավայրերում  անասնապահները հսկայական հոտերին հետևում են մեքենաներով, նույնիսկ փոքրիկ ինքնաթիռներով:
  Շինարարություն 
Դեռ հնուց  մարդիկ  հմուտ շինարարներ են: Մարդու ձեռքով  ստեղծված բազմահարկ շենքերը, կամուրջները, ճանապարհները վերափոխվում են շրջակա միջավայրի պատկերը:  Շինարարական մեքենաներն  ամենուրեք փորում են, հարթեցնում, ծանր բեռներ են տեղափոխում՝ մեր կենցաղը հարմարավետ դարձնելու համար:
Բայց  փայտից, քարից, ավազից ու աղյուսից, այսօր օգտագործվում են ժամանակակից շինություններ՝ երկաթ ու բետոն, ապակի, պլաստմասսա, հախճապակե  սալիկներ և այլն:
 Արտադրություն 
Աշխարհում ամեն օր հազարավոր իրեր են արտադրվում: Դրանց մի մասը  պարզունակ է՝ ափսե, գնդակ, կամ աթոռ:  Բայց կան և բարդ սարքեր, օրինակ՝ մեքենաները, հեռուստացույցներն ու համակարգիչները: Արտադրության մեջ դեռ շատ է ձեռքի աշխատանքը, գործարաններում մարդիկ աշխատում են հաստոցների և մեքենաների օգնությամբ: Զարգացած արդյունաբերությունը  երկրի հարստությունն է:
Գիրքն էլ է արտադրվում տարբեր մեքենաների օգնությամբ: Դրանցից մեկը թուղթն է կտրում, մյուսը տպագրում, մեկ ուրիշը ծալում  է տպագրված էջերը, հաջորդը սոսնձում  ու շապիկն է ամրացնում:

Խնայե՛նք բնական պաշարները

Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների  համար, համարվում են բնական պաշարներ:  Օրինակ՝ կաուչուկի  ծառը գոյություն  է ունեցել  անհիշելի ժամանակներից,  բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի  բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Читать далее «Խնայե՛նք բնական պաշարները»