Աշնանային ջերմ առավոտը սկսեցինք նախավարժանքով: Նախավարժանքը իրականացրեց ընկեր Նարեկը: Սովորողները ընկեր Նարեկի հետ հաճույքով մարզվեցին, վազեցին և մի լավ թարմացան:
Հետո գնացինք նախաճաշելու:
Համեղ նախաճաշից հետո պատրաստվեցինք հաղթահարել Սմբատաբերդի բարձունքը: Մեզ ուղեկցեցին մարզիչ ընկեր Նարեկը, տեղաբնակ ընկեր Գոռը: Սովորողների, դասավանդողների հետ հավաքեցինք մասուր, ալոճ, բարբարիս:
Սմբատաբերդի բարձունքը սովորողները առանց տրտնջալու, առանց դժվարության հաղթահարեցին: