Բնագիտական փորձեր 2019

 1.Պարող  մանրադրամ

12559860-R3L8T8D-650-11_3

Անհրաժեշտ է — Շիշ, մանրադրամ, որը կարողանա ծածկել շշի բերանը, ջուր:

Փորձ — Դատարկ, բերանը բաց շիշը մի քանի րոպե դնել սառցախցիկում: Մանրադրամը թրջել ջրով և դնել շշի վրա: Մի քանի վայրկյան հետո մանրադարմը սկսում է թրվռալ, ձայներ հանել:

Բացատրություն — քանի որ շիշը սառցախցիկում էր մնացել մի քանի րոպե՝ սեղմվել էր, դուրս գալուց հետո սկսում է ընդարձակվել:
Աղբյուր՝ http://www.adme.ru/zhizn-nauka/8-krutyh-nauchnyh-eksperimentov-dlya-detej-840310/

                                                          2. Գույները կաթի մեջ

Անհրաժեշտ նյութեր

  • Կաթ
  • Սննդային ներկանյութեր
  • Աման լվացող հեղուկ
  • Բամբակե փայտիկներ
  • Խոր աման կամ ափսե

Խորը ամանի մեջ կաթ լցրու :  Կաթով ամանի մեջ լցրու մի քանի կաթիլ սննդային ներկանյութ/ տարբեր գույների /: Աշխատեք ամանը տեղից չշարժել: Հետո վերցնում ենք աման լվացող հեղուկ:  Բամբակե փայտիկը թաթախում ենք աման լվացող հեղուկի մեջ: Թաթախված փայտիկը զգուշությամբ դնում են կաթով ամանի կենտրոնում:Կտեսնեք, որ կաթը սկսում է շարժվել, իսկ գույները / ներկանյութերը/ խառնվում են իրար :

                                                           3. Բյուրեղիկներ

Անհրաժեշտ նյութեր

  • մի քանի ճաշի գդալ աղ
  • մոմ

Փորձի նկարագրությունը

Վերցնում են մի քանի ճաշի գդալ աղ  և   լուծում ենք բաժակում: Խառնում ենք այնքան, մինչև որ աղը ամբողջությամբ լուծվի:  Ստացված լուծույթը վերցնում ենք ճաշի գդալով, այն պահում ենք վառվող մոմի վրա : Աղաջուրը աստիճանաբար գոլորշիանում է:  Մոմը հանգցնում  ենք: Գդալի վրա  մնում են բյուրեղիկներ,  ջուրը անհետացավ, իսկ աղը մնաց:
                                                           4.Ցատկող ձուն

Անհրաժեշտ են ` ձու, ջուր, քացախ, թաս և լապտերիկ:

1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:

2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ  և նույնպես թողնենք մի քանի ժամ:

4. Հետո  նայենք, տեսնենք, թե ինչ  տեղի  կունենա:  Կտեսնենք, որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ  չի պատահել:Իսկ  այն ձուն, որը գտնվել էր քացախաջրում փոխվել էր` նրա կճեպը ուռչել էր: Այդ ձվի  կճեպը, եթե շոշափես,  կհիշեցնի ռեզինե գնդակի:

5. Հիմա փորձենք  ձվերով  2 բաժակները թողնել 7 օր:  Դրանից հետո վերցնենք  քացախաջրի  մեջ եղած ձուն և մութ սենյակում նրա  վրա լապտերիկ  պահենք: Ձուն լույս  կարտացոլի:

Մեկ ուրիշ տարբերակ

Հանիր ձուն քացախից, պահիր թասի վրա որոշ բարձրության վրա:

Ձուն բաց  թող: Կարծում ես այն կջարդվի: Փորձիր և կտեսնես , որ այն  «վեր կցատկի», չի ջարդվի: Քացախի  մեջ գտնվող ձվի կճեպը  ենթարկվում է զանազան փոփոխությունների,  սկզբից փափկում է, իսկ հետո ասես  անհետանում է:

Ինչու

Քացախաջրում գտնվող ձվի հետ տեղի են ունենում քիմիական փոփոխություններ:

Քացախը դա թթու է,այն քիմիական ռեակցիայի մեջ է մտնում ածխաթթու կրածնի հետ.որը կա ձվի կճեպում :

Այդ փոփոխությունները հանգեցնում են նրան, որ ձվի կճեպը սկզբում փափուկ է դառնում, իսկ հետո բոլորովին   անհետանում է. Ձուն  գտնվելով սովորական  ջրի մեջ, չի մտնում ոչ մի քիմիական ռեակցիաների  մեջ:

                                              5. Մետաղական փորձեր

1.Վերցնենք մի պտուտականեր/ գայկա/  և գցենք ջրի մեջ : Ինչ տեղի կունենա: Գայկան անմիջապես  կսուզվի,  քանի որ այն ծանր է ջրից:

2.Գայկան  դնենք որևէ տաք տեղ  կամ արևի տակ: Այն  արագ կտաքանա,  քանի որ  մետաղից է:

3. Սկուտեղի վրա  դրված են զանազան իրեր: Կարող եք մագնիսի օգնությամբ որոշել, թե իրերից, որոնք են  երկաթից:

                                                        6.  Փորձեր փուչիկով
1. Փչենք փուչիկ:    Փորձենք այդ փուչիկը, առանց օդ թողնելու, փոքրացնենք:  Դրա համար փուչիկը կդնենք սառնարան և այն   « կնիհարի»:

2. Փուչիկը լցնենք ջրով և թելով կապենք:  Սկսենք փուչիկով խաղալ` իրար նետել գնդակի նման:  Ձեռքից ձեռք անցնելով փուչիկը չի պայթում:  Բայց երբ  այն գցենք հատակին, անմիջապես կպայթի:

                                                7.  Կարթ  սառույցի համար

Անհրաժեշտ է՝

25-30 սմ երկարության կոճի թել

սառույցի խորանարդ

բաժակով ջուր

մի պտղունց աղ

Փորձի փուլերը՝

Սառույցի կտորը գցիր բաժակի մեջ։

Թելն այնպես իջեցրու բաժակի մեջ, որ մի ծայրը նստի սառույցի վրա, իսկ մյուս ծայրը գցիր բաժակից դուրս։

Սառույցի վրա, այն մասում ուր թելն է հպվում, մի պտղունց աղ ցանիր։ Սպասիր 5-10 րոպե։

Բռնիր թելի դրսի ծայրից ու ձգիր դուրս։

Սառույցի խորանարդիկը թելին կպած՝ դուրս կքաշվի բաժակից։

                                                    8. Կավիճը

Փորձի համար անհրաժեշտ են` փոքրիկ բաժակներ, մեկ բաժակ կիտրոնի հյութ, մեկ բաժակ քացախ,  մեկ բաժակ ջուր,  3 հատ սպիտակ կավիճ:

1 Կես բաժակ կիտրոնի  հյութը լցրու առաջին բաժակի մեջ. Կես բաժակ քացախը լցրու երկրորդ բաժակի մեջ, կես բաժակ ջուրը լցրու երրորդ բաժակի մեջ:

2.Յուրաքանչյուր բաժակում մեկական կավիճ դիր: Համոզվիր, որ կավիճների մեծ մասը  գտնվում է  հեղուկում:

3. Բաժակները մի քանի օր դիր   ապահով տեղում  և ընթացքում հետևիր:

4. Կտեսնես,  որ կավիճը լուծվեց կիտրոնի հյութի և քացախի մեջ, քանի որ քացախը և կիտրոնի հյութը թթու են, ավելի ուժեղ են  և արագ  կարողանում են քայքայել:

                                           9.  Պահում ենք ջուրը

Բանկան  /կարելի է վերցնել նեղ բերանով բանկա/ լցնում ենք ջրով և թրջում ենք թաշկինակը:

Այդ թաց  թաշկինակով  բանկայի բերանը ռեզինով կամ հաստ թելով ամուր փակում ենք : Այնուհետև բանկան փորձում ենք շուռ տալ: Կտեսնենք,  որ ջուրը չի թափվի :
                                                               

                                                    10. Սոխի մասին

Վերցրեք սոխի գլուխ և այն դրեք ջրով լի բանկայի  մեջ: Մի քանի օրվա ընթացքում ջրի մեջ կաճեն երկար սպիտակ արմատներ: Իսկ սոխի վերին մասում կաճեն կանաչ երկար սոխեր: մենք այս ամենը տեսնելով կհասկանանք, որ բույսերին նորմալ աճելու համար անհրաժեշտ է լույս, ջուր և տաքություն :  Հետո այդ սոխուկից կարելի է պատրաստել Չիպոլինո հերոսին: Նաև ընթացքում հետևեք, որտեղ ինչ պայմաններում կաճի սոխը.

  • տարվա եղանակների մասին
  • ուշադրություն դարձնենք եղանակի վրա
  • Օգտագործենք եղանակային մի շարք բառեր
  • Շոգ, ցուրտ, ձյուն, անձրև, քամի, կարկուտ կայծակ, ցեխ, թաց

Ուշադրություն դարձնենք հագուստի վրա, որը մենք հագնում ենք  տարբեր եղանակներին: Նայենք դուրս, ,հետևենք տեսնենք մարդիկ տվյալ եղանակին ինչ հագուստ են հագել, բնության մեջ ինչ փոփոխություններ են լինում տարվա եղանակներին / ծաղկում են ծառերը, տերևաթափ է լինում, հայտնվում են թիթեռները, տերևները դեղնում են, կարմրում և  այլն /:

                                                          11.Ջուրը

Վերցնենք 2 հատ բաժակ , փայլաթիթեղ (ֆոլգա) և ֆլոմաստեր:  Բաժակները լցնենք ջրով, այնպես որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր և ջրի մակարդակը բաժակում  նշիր ֆլոմաստերով: Բաժակներից մեկը  փակիր փայլաթիթեղի  (ֆոլգա)  կափարիչով: Բաժակները մի քանի օր դիր տաք տեղում: Հետո նորից չափիր ջրի մակարդակը: Որ բաժակում ջուրը պակասեց:

                                                           12.Փչվող փուչիկը

Փորձի համար անհրաժեշտ է 1 հատ կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5   ճաշի գդալ ջուր, 1թեյի գդալ սոդա,  փուչիկ, լիմոնադի դատարկ շիշ:

Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա:

Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում նեք քացախի հետ և դա լցնում շշի մեջ:

Տեղի է ունենում բուռն  ռեակցիա:

Արագ փուչիկը հագցնում ենք շշի վրա  և այն փչվում է:

                                                13. Ինչպես նամակ գրենք

Կիտրոնը քամենք բաժակի մեջ, կտանանք կիտրոնահյութ:Վրան ավելացնենք  նույն քանակությամբ ջուր: Բամբակով փայտիկը թաթախենք ստացված խառնուրդի մեջ և թղթի վրա մի քանի  բառ գրենք: Երբ գրածը չորոնա, թուղթը տաքացնենքէլեկտրական լամպի տակ: Թղթի վրա կերևան մեր գրած բառերը:

                                               14.Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ/ ատամ մաքրող փայտիկներ/մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ

Փայտիկները դասավորում  ենք ջրով լի թասի մեր/ ճառագայթների նման/

Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ:

Հետո գդալով ջրից  հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով /пипеткой /ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Կարող է սառը ջուրը եռալ

Թաշկինակը թրջենք, հետո քամենք:  Բաժակի մեջ ջուր լցնենք:  Բաժակի երեսը թաշկինակով  ծածկենք, փակենք բարակ ռեզինով/դեղատանը այդպիսի ռեզիններ վաճառում են: Թաշկինակի կենտրոնը մատով հրենք այնպես, որ այն 2-3 սմ. ընկղմվի ջրի մեջ: Բաժակը շրջենք :  Մի ձեռքով այն բռնենք, մյուս ձեռքով խփենք բաժակի հատակին: Ջուրը կսկսի <<եռալ>>:

                                                            15. Հրաբուխ 1

Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին,սոդա,քացախ, ներկանյութ կամ սննդային ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ, աման լվացող հեղուկ:

Պլաստիլինը շրջանաձև ծեփենք, տափակեցնենք ու դնենք ստվարաթղթի վրա, լավ կպցնենք, ամրացնենք ստվարաթղթին: Կողքերից  ծեփենք պատեր, ամբողջը կնմանվի փոսի:ԿԱմ կարող ենք վերցնել  փոքր աման, բաժակ և այն պատել պլաստիլինով :

Պատրաստենք «լավան»: Վերցնենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ, մի քիչ ներկանյութ և 1 ճաշի գդալ սոդա : Այդ ամենը խառնենք: Այդ խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և վրան ավելացնում  քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/

Սկսվում է բուռն  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում  գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:

կամ կարող ենք այսպես անել. նախ առաջինը լացնում ենք 1 ճաշի գդալ սոդա, հետո ավելացնում ենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ և ներկանյութ: Վերջում այդ ամենի վրա լցնում ենք քացախ/ 40-45 մլ/ և սկսվում է իսկական հրաբուխ:

                                                Հրաբուխ 2

Փորձի համար անհրաժեշտ է քացախ, սոդա, անոթ:   Փոքրիկ կավից բլուր եք  պատրաստում, անոթի մեջ քացախ  եք լցնում, հետո սոդա եք ավելացնում: Տեղադրում եք  անոթը  բլրի վրա: Ստացվում է  «հրաբուխ» փորձը:

  16.Փոքրիկ   ցայտաղբյուր շատրվան

Անհրաժեշտ      նյութեր.

  • Թափանցիկ շիշ
  • Խցան
  • Հյութի ձողիկ
  • ջուր

 Փորձի նկարագրությունը

Վերցրու շիշը, նրա մեջ կիսով չափ ջուր լցրու, հետո խցանի վրա անցք բաց արա և հյութի ձողիկը մտցրու խցանի մեջ: Շիշը փակիր խցանով:Այնպես արա, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս , իսկ մյուս մասը հասնի շշի հատակին :Հետո ձողիկի դրսի ծայրից փչիր որքան որ ներում է ուժդ:Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ:Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից:  Հետո դադարեցրու փչելը և կտեսնես, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից, կարծես փոքր շատրվան լինի:

                                                  17. Ջուրը և մենք

Բաժակի մեջ ջուր լցրու և ուշադիր նայիր.

Ջուրը գույն ունի՞

Կարելի՞ է ջրի միջով տեսնել առարկաներ

Փորձի’ր հոտ քաշել ջրից

Փորձը կատարելուց հետո  ընդգծիր ճիշտ պատասխանները

1. Ջուրը.

գունավոր է. անգույն, սպիտակ, դեղին

2. Համ ունի՞

Այո, ոչ

3 Հոտ ունի ՞

Այո , ոչ

Որպեսզի իմանաս  ջուրը կարող է  իր գույնը փոխելթե ոչ, կատարի’ր հետևյալ փորձը.:

Վերցնենք 2 բաժակ ջուր և  марганцовка. зелёнка, որից  մեկական կաթիլ կաթուցիչով կաթացրու մի  բաժակի մեջ, իսկ մյուս  բաժակի մեջ ` շատ քիչ մարգանցովկա

Ուշադիր նայիր ,թե ի՞նչ տեղի ունեցավ  ջրի հետ;

Ջուրը փոխե՞ց  իր գույնը, թե `ոչ

Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել

Նշի’ր փորձի ընթացքը, գրանցի’ր արդյունքները

Ինչ ես կարծում, ջուրը կփոխի՞ իր գույնը , եթե նրա մեջ ավելացնես մուրաբա: Անպայման փորձիր ու կտեսնես, թե  ինչ կլինի:

Իսկ հիմա հորինիր հանելուկներ ջրի մասին  և թող  ընկերներդ   գուշակեն:

                                              18.Փորձ  կաթով

Անհրաժեշտ  է՝  կաթ,  ներկանյութ:

Ափսեի  մեջ լցնում  ենք  կաթը, հետո    մի  քանի  գույնի  ներկանյութեր: Իսկ  հետո ամանի  հեղուկի  մեջ  թաթախում  ենք  բամբակի չոփիկը  և  մոտեցում  պահում  ենք գույների  կենտրոնում: Տեսնում  ենք գույները  տարածվում են:  Ստացվում  է կաթով  նկարչություն:

19.  Գունավոր  հրաբուխ

Անհրաժեշտ  է՝ կալիումի  պերմանգանատ (մարգանցովկա), ջուր, ջրածնի  պերօքսիդ,  ամանի  հեղուկ:
Բաժակի մեջ  լցնում  ենք  ջուր, հետո  ավելացնում  ենք կալիումի  պերմանգանատը (մարգանցովկա),  ստացվում է  մանուշակագույն գույն: Հետո  ավելացնում  ենք  ամանի  հեղուկը:  Ստացված  խառնուրդը լցնում ենք  տարրայի  մեջ:  Հետո  ավելացնում  ենք ջրածնի  պերօքսիդը:  Ստացվում  է գունավոր հրաբուխ:

                    20.Վառվող  շաքար 

Կարող  ենք շաքարը վառել կտեսնենք,  որ շաքարը  չի  վառվում:  Բայց երբ  շաքարի  վրա լցնում  ենք սպիրտ,  սկսում  է այրվել:

                                                21Բնագիտական փորձեր ՝

Կիտրոնը  փուչիկ է փչում

Ագահ բաժակը

Ծիածան

Անտեսանելի թանաք

Հրաբխե լուսամփոփ

Ծիածան

Ձողիկը կաթուցիչ

Հնարք մատիտով

Ջրի հատկությունները․ փորձերի հավաքածու

Թռչող թեյ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: