Սիենայի հրապարակը դարձել է բոլորի սիրելի վայրը: Հյուսիսային դպրոցի սովորողների, երկարացված օրվա կազմակերպիչների հետ բոլորս միասնական աշխատում, բարեկարգում ենք, ցանկանում ենք տեսնել միշտ խնամված, բարեկարգ հրապարակ:
Ընկեր Էդմոնի օգնությամբ սովորողներով և կազմակերպիչներով ցանեցինք սիզախոտի սերմերը, հող ավելացրեցինք մոտավոր 3 մմ հաստությամբ, հետո պարարտանյութ ավելացրեցինք, քանի որ հողի մեջ բացակայում էր հումուսի պաշարները, այնուհետև ջրեցինք: Սպասում ենք, թե երբ են ծիլ արձակելու սիզախոտի սերմերը: Ավարտելուց հետո աղբից ազատեցինք, փոցխեցինք մեր դպրոցի շրջակայքը: Մնացածը՝ տեսանյութում: