«Անկախության տոն. բարձունքների նվաճում» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանցիները սեպտեմբերի 26-ին մեկնեցին Սևան՝ հաղթահարելու «Մաշտոցներ» բարձունքը: Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ:
Բարձունքը հաղթահարելուց հետո մատուռում կարդացին տերունական աղոթքը, երգեցին, այնուհետև բարձունքից վայելեցին ու հիացան Սևանա լճի գեղեցիկ տեսարանով:Հանրային լողափում խաղացին, հանգստացան, վայելեցին հրաշք օրը: