Խնկոյանական օրեր. Ստեղծագործությունների ցանկ

ՄՈՒԿՆ ԸՆԿԵՐԱՆՈՒՄ Է ՄԿԱՆ ՀԵՏ

Մուկն ուզում էր ուժեղ ընկեր ունենալ, բայց չգիտեր, թե ով է ուժեղը: Դիմում է արևին: Արևն ասում է.
— Ամպն է ուժեղ: Ամպն ինձ ծածկում է:
Ամպին է դիմում: Ամպն ասում է.
— Քամին է ուժեղ: Քամին ինձ քշում է:
Քամուն է դիմում: Քամին ասում է.
— Քարն է ուժեղ: Քամին քարին բան չի անի:
Քարին է դիմում.
— Մարդն է ուժեղ: Մարդն ինձ ճեղքում է:
Մարդուն է դիմում: Մարդն ասում է.
— Ցորենն է ուժեղ: Առանց ցորենի ես կմեռնեմ:
Ցորենին է դիմում: Ցորենն ասում է.
— Մուկն է ուժեղ: Մուկն ինձ ուտում է:
— Որ էդպես է, ուրեմն ուժեղը մուկն է: Ես էլ մկան հետ կընկերանամ,- ինքն իրեն ասում է մուկը: Читать далее «Խնկոյանական օրեր. Ստեղծագործությունների ցանկ»