Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ

Վայրը՝  Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք

Օր՝  26 սեպտեմբերի

Մեկնում՝ ժ. 9:30

Վերադարձ՝ ժ. 16:30

Մեկնարկի վայր՝ Հյուսիսային դպրոց ժ. 9:30

Վերադարձը՝ Հյուսիսային դպրոց  ժ. 16:30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ:

Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր

Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Սիդոնյա Վիրաբյան, Կարինե Խառատյան, Դիանա Գևորգյան, երկարացված օրվա կազմակերպիչներ՝ Լենա Վարդանյան, Շողիկ Զեյնալյան, Անժելա Բլեյան, Անուշ Թորոսյան

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 19-26-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 28-29-ը ՝  «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը, էկո աշխատանքի իրականացում
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ-
 Հրազդան գետի ավազան:
Երկրորդ կանգառ- Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
Երրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • Արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ
  • Լողի պարագաներ (լողազգեստ, լողաթափ,սրբիչ, ռետինե գլխարկ)
  • Աղբի տոպրակներ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ,ձայնագրիչ
  • Հեռադիտակ, խոշորացույց, կողմնացույց
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Բժշկական արկղիկը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի գրասենյակից

Արշավական-ճամբարականը

չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Մասնակիցները նախապես ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում ճամփորդության վայրի մասին, ուսումնասիրում, գրանցում հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա:

Երթուղին` Երևան-Սևանա լիճ-Սևան քաղաք,այցելություն Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի- Սևանի բուսաբանական այգի- «Մաշտոցներ» սրբավայրի բարձունք-Հրազդան գետի ակունք /տուտ/- Հրազդանի ջրանցք-Երևան

Սևան

Արդյունքում՝

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի, լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
  • Ուսումնական նախագծի արդյունքները լուսաբանվում են դասարանական  բլոգում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: