Կենցաղային թափոնների տեսակավորման կազմակերպման կարգ

IMG_20190905_114045

Թափոնների տեսակավորումը իրականացվում է․

  • Հյուսիսային դպրոց-պարտեզում
  • Սեբաստացիների ընտանիքներում,
  1. Դասարանում, դպրոցում, կրթահամալիրի որևէ ուսումնական տարածքում առաջացած թուղթը, ստվարաթուղթը, պոլիէթիլենային տոպրակները, պլաստիկը, մետաղը-թիթեղը, ապակին, մարտկոցները և սննդի մնացորդները՝ անասնակեր-թռչնակեր, կոմպոստ, պարտադիր տեսակավորել առանձին տարաներում, որոնք տեղադրված են դպրոցի մուտքի մոտ , խոհանոցում, դպրոցի ներսում։
  2. Ծննդյան տարեդարձները դպրոցում, պարտեզում նշելու դեպքում արգելվում են պլաստիկից և ստվարաթղթից սպասքի օգտագործումը։ Սպասքը պետք է վերցնել դպրոցից։
  3. Բոլոր տարաներին տալ տեխնոլոգիական լուծումներ՝ փակցնելով լոգո, ցուցանակ, նկարներ։
  4. Թափոնների տեսակավորումը կատարել կոկիկ՝ հնարավորինս սեղմելով ստվարաթուղթն ու պլաստիկը։ Տարաների լցվելու դեպքում թափոնները հավաքել պոլիպրոպիլենային պարկերում, կշռել, պարկերի վրա գրել քաշը և տեղափոխել պահոց։ Այս աշխատանքի համար պատասխանատու է օրվա հանրօգուտ աշխատանք կատարող հերթապահ դասարանը։ Աշխատանքը կատարելիս կրել ձեռնոցներ։ Կրթահամալիրի բոլոր հաստատություններում ունենալ թափոնների համար նախատեսված պահոց։ Պահել այն կոկիկ։
  5. Այն սովորողը, ով թափոնները տեսակավորում է տանը, ներգրավում իր հարևաններին, բարեկամներին, համայնքին, ներկայացնում է տեսանյութ, ֆոտոշար, այդ մասին պատմում է իր բլոգում, կոչվում է էկո-զինվոր։ Գնահատման մատյանում կարող են արտացոլվել նրա բնապահպանական աշխատանքների արդյունքները և խրախուսվել ճամփորդությունների կամ այլ պարգևատրումների միջոցով։

Սննդի թափոնների տեսակավորումը՝ դպրոցում

  1. Սննդի մնացորդները, որոնք չեն օգտագործվում որպես անասնակեր և թռչնակեր, վերածվում են կոմպոստի։ Կոմպոստի համար այգում տեղադրվում է պլաստմասե տակառ, որը ներքևի հատվածում բացվում են անցքեր։ Տակառը լցվում է մի շերտ հողով, մի շերտ գոմաղբով, մի շերտ ծառի տերևներով, խոտերով, որոնց վրա օրվա վերջում խոհարարը կամ երկարացված օրվա սովորողը դատարկում է սննդի մնացորդները։ Պարտիզպանը օրը մեկ անգամ կոմպոստի վրա լցնում է կես դույլ ջուր և խառնում բահով կամ փայտով։ Ավելորդ ջուրը դուրս է հոսում անցքերի միջից։ Պարտիզպանը անհրաժեշտության դեպքում սննդի մնացորդները ծածկելու համար, տակառի մեջ ավելացնում է հող, տերևներ, գոմաղբ։ Կոմպոստը օգտագործել այգեգործական աշխատանքներում։
  2. Հյուսիսային դպրոցի կոմպոստը՝ հին ու նոր եղանակներով

    1. տեսակավորման տուփիկներ՝ պոլիէթիլենային տոպրակների, թղթի և պլաստիկի համար։
    2. Տեսակավորման տուփիկներ՝ պոլիէթիլենային տոպրակների, թղթի և պլաստիկի համար։

    Էկոտուփերի պատրաստում և տեղադրումԷկոտուփերի պատրաստում և տեղադրում

52793118_369479310552967_172259730809421824_n

3. ISSD համայնքների կայուն զարգացման հիմնադրամի կողմից կրթահամալիրի 8 հաստատություններին տրամադրված մեկ պլաստիկի և մեկ թղթի համար նախատեսված տարայում լցնել միայն տետրի ու ալբոմի թուղթ, մաքուր պլաստիկ։ Տարաները օգտագործել իր մեջ տեղադրված մոմլաթով։ Տարաների պահպանման համար մեկ տարի պատասխանատու է դպրոցը։ Կազմակերպության պահանջը հետևյալն է՝ ամեն ամիս նրանց տրամադրել տեղեկություն, թե քանի կգ թուղթ և պլաստիկ է «փրկվել» աղբամանից։ Այս տարաները պետք է տեսանելի լինեն նաև դրսից։ Դպրոցներին անվճար հատկացված տարաները թվով 16 հատ են։ Կազմակերպությունը հատկացրել է 6 վճարովի ստվարաթղթե տարա՝ մեկ տարի վշարունակ  5000 դրամ ամսավճարով, որոնք տեղադրել ենք մեր նախընտրած վայրերում՝ 2 տարա՝ Նոտարական գրասենյակում, 2-ը՝ Համար 76 մանկապարտեզում և 2-ը՝ Արաբկիրի 25 շենքում։

51732454_567096940473260_5304917023019499520_n

4. 1) Պլաստիկի, 2) ապակու, 3) մետաղի,4) ստվարաթղթի տեսակավորման համար գունավոր տարաներ ունենալ նաև դպրոցի գլխավոր մուտքի մոտ։ Տոպրակները տեսակավորել պլաստիկի տարայում, պահոց տանելիս՝ առանձնացնել առանձին պարկի մեջ կամ ունենալ 5-րդ գունավոր տարան:

5․ Մարտկոցները տեսակավորել դպրոցի ներսում՝ փոքր էկոտուփի մեջ։

եեեեեեե

Ինչպես իրականացնել թափոնների տեղափոխումը, վերամշակումը

  1. Մայր դպրոց գնացող խմբերը կազմակերպում են թղթի հանձնումը գրադարան։

    Հյուսիսի թղթի տեղափոխումը՝ գրադարան

2. Ագարակ գնացող խմբերը իրականացնում են սննդի մնացորդների տեղափոխումը՝ որպես անասնակեր-թռչնակեր։

3. Ստվարաթղթի և պլաստիկի բավարար քանակության դեպքում վարձել մեքենա և իրականացնել դրանց տեղափոխումը «Քլինլենդ» վերամշակման  գործարան։

4. Մարտկոցները հանձնել Թիմ-Թայմ ընկերությանը։

5. Անվադողերը հանձնել «Ամ-Էսկա» անվադողերի վերամշակման գործարան, ովքեր անվճար իրականացնում են հավաքումը։

6. Պոլիէթիլենային տոպրակները՝ 1 կգ- 200 դ-ով հանձնել անհատ ձեռներեց Էդգարին։

Ո՞վ է կրելու ստվարաթղթե տարաները պահպանելու պատասխանատվությունը

Դպրոցի ղեկավարը պատասխանատու է իր դպրոցում տեղադրված տարաների համար։ Նրա անմիջական կարգադրությամբ յուրաքանչյուր աշխատող և սովորող տեղեկացվում է կրթահամալիրում թափոնների տեսակավորման գործող կարգի մասին։ Կարգը խախտելու դեպքում կրթահամալիրի աշխատակիցը և սովորողը ստանում է նկատողություն։

Ինչպե՞ս կառավարել թափոնների վերամշակումից ստացված գումարը

Ստեղծել ֆոնդ, որտեղ կհավաքվի թափոնների վերամշակումից ստացված գումարները։ Դրանցով հոգալ այն ծախսերը, որոնք կառաջանան նախագծի շրջանակում՝ վարորդի աշխատավարձ, տեսակավորման համար անհրաժեշտ պարագաներ՝ տարաներ, տոպրակներ, թելեր, կշեռքներ, պարգևատրումներ, ճամփորդություններ և այլ

Հերթապահություն

Թափոնների տեսակավորում

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s