Նախագծի տևողությունը — երկարաժամկետ
Մասնակիցներ — երկարացված օրվա ճամբարականներ, 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ
Նախագիծն իր մեջ ներառում է բույսերի խնամք և տնկիներ:
Նախագծի ընթացքը — սովորողների հետ համացանցից տեղեկություններ ենք հավաքում բույսերի, տեսակների , նրանց խնամքի, օգտակարության մասին: Նախագծի ավարտին սովորողները կիմանան, թե ո՞ր բույսերն են օգտագործվում բժշկության մեջ, որ բույսն է առողջարար և ո՞րն է արմատակալում հողի և ջրի մեջ: Սովորողների հետ կտեղեկանանք սենյակային բույսերի մասին: Կծանոթանանք նաև, թե որ բույսերն են մաքրում մթնոլորտը, արտադրում թթվածին և կլանում ածխաթթու գազ, մաքրում օդը մանրէներից ու փոշուց: