Ուսումնական տարին սկսեցինք Հյուսիսային դպրոցի բաց տանիքում՝ ընդհանուր պարապմունքով: Ծանոթացանք նոր սեբաստացիների հետ՝ շրջեցինք Artասահմանում, զրուցեցինք ուսումնական նախագծերի մասին: Այնուհետև գնացինք տեխնոլոգիայի սրահ՝ բույսերը ուսումնասիրեցինք: Քայլեցինք դեպի այն տարածքը, որտեղ ջերմոց-լաբորատորիա պետք է կառուցվի: Չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողների հետ կփորձենք իրականացնել հետաքրքիր նախագծեր: