Նախագծի մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ
Նախագծի նպատակը՝ Ստեղծել կառուցողական, զարգացող խաղեր իրենց դասընկերների համար:
Նախագծի ընթացքը` Կառուցողական խաղերը նպաստում են սաների ուղեղի ակտիվ աշխատանքին, խթանում են սանի խոսքի, երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը: Կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, համագործակցային կարողություններն, ուշադրության կենտրոնացումը, քանի որ կառուցողական խաղերի միջոցով սաները լուծում են տրամաբանական խնդիրներ: Խաղի դերը մեծ է գիտակցաբար սովորելու, մոտիվացիայի ձևավորման համար: Խաղի կարևոր, զարգացնող ֆունկցիաներից մեկը երեխայի կամքի զարգացումն է, որը նույնպես կապված է նրա գիտակցության հետ:
Նախագծի արդյունքում`
Փայտիկների կամ փայտե ձողիկների միջոցով ստեղծել երկրաչափական պատկերներ, շինություններ: Ճանաչեն երկրաչափական պատկերները: Գույները տարբերեն ճանաչողական խաղերի միջոցով:
Գունային ճանաչողության զարգացնող խաղեր
Ճանաչում ենք երկրաչափական պատկերները
Փայտե ձողերով երկրաչափական պատկերների ստեղծում
Նախագծի ամփոփումը՝ այստեղ: