Ես. ուսումնական նախագիծ, 2019

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ

Տևողությունը՝ սեպտեմբեր

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.

Միջավայրը՝  դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք),

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ),  թղթեր, ջրաներկ, վրձին, տեսախցիկ,  գուաշ,  գունավոր թղթեր,   պլաստիլին,  ինչպես նաև (կտորներ, կոճակներ, ժապավեններ…) :

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ ընտանիքը
  • Իմ բակը

Ուսումնական գրականության

Հովհաննես Թումանյան «Ծիտը»

 Ծիտը և բազեն.Ղազարոս Աղայան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները  հնարավորություն կստանան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից: Տանը ծնողների հետ պատրաստել տիկնիկներ:
  • Պատմել իր ընտանիքի, իր ընկերոջ մասին:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով  իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին:

Ջրաներկով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իրենց  ձեռքը (թաթիկանկար): Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Մաթեմատիկա

Բանավոր համրանք՝

  • Հաշվել  թվերը:
  • Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում: Այսօր քանի՞ տղա կա դասարանում: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել:

Նախագծի արդյունքում՝

  • Զարգանում է սովորողի բանավոր խոսքը
  • Սովորում է աշխատել ծրագրով, տարբեր առարկաներին տիրապետելով
  • Սովորում է հաշվել, համեմատել:
  • Զարգանում է տրամաբանությունը:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s