Ուսումնական նախագիծ
Նախագիծը նախատեսված է 4-5 -րդ դասարանի սովորողների համար
Ժամկետ ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը
Գործունեություն-ուսումնասիրություն
- Ընտանեկան այցելություններ, թանգարաններ, Երևանյան զբոսանքներ
- Հետաքրքիր ընտանեկան գիտական ֆիլմի դիտում
- Ընտանեկան գիտական ընթերցումներ
- Եթե ընտանիքում, շրջապատում կան մարդիկ ովքեր կապ ունեն գիտության հետ, պատրաստում են հարցազրույցներ, ռադիոթողարկումներ
- Ընտանեկան հայրենագիտական ճամփորդություններ
- Հետաքրքիր գրքերի նվիրում
Յուրաքանչյուր սովորող իր անհատական ուսումնական բլոգում հրապարակում է, թե ինչպես է անցկացրել Գիտելիքի օրն իր ընտանիքում:
Հետաքրքիր է …
Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 4-րդ դարում, 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից:
Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին: Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ: Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին: Իսկ Ռուսաստանում այն սկսում են նշել 15-րդ դարի վերջին, 1492 թվականին, Հովհաննես III- ի հրամանով: Բայց շատ պատմիչներ գտնում են, որ եկեղեցին Հովհաննեսի ցուցումով մինչ այդ տարվա սկիզբը արդեն սկսել էր տոնել սեպտեմբերին:
1980 թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր: