Ճամբարային առաջին օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մարզվելուց, երգելուց, պարելուց հետո անցանք մեր աշխատանքներին: Իրականացրեցինք միջավայրի խնամք: Այնուհետև այցելեցինք ջերմոց-լաբորատորիա, ծաղիկներ տնկեցինք, ճամբարականները հաճույքով աշխատեցին:
Ճամբարականների հաջորդ աշխատանքը՝ կավով էր: Ալիսա Գևորգյանի և Թերլեմեզյան քոլեջի՝ քանդակի բաժնի ուսանողների հետ աշխատեցինք «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծով: Մնացածը տեսանյութում: