Դեպի Արատես

inCollage_20190627_101648512

Արատեսի ճանապարհն անցանք Արփայի հովիտը, Եղեգիսում Սմբատ իշխանի դամբարանը, Զորաց եկեղեցին տեսնելով։ Արատեսում քայլքով հասանք ՀԷԿ, ուսումնասիրեցինք հէկ_ի գործունեությունը։ Օրվա ընթացքում գետում լճակ սարքեցինք, մի լավ թրջվեցինք ։ Օրն ամփոփեցինք խարույկի շուրջ։

Բնագիտության նախագծեր, 2018-2019 ուս. տարի

IMG_20190508_112128

Բնագիտության 4-րդ և 5-րդ   դասարանի, պարտիզապուրակային գործունեության  խմբի  նախագծերը և արդյունքները Читать далее «Բնագիտության նախագծեր, 2018-2019 ուս. տարի»

«Գետը բնակավայրում» նախագիծ, Արատես գետ

«Գետը բնակավայրում» նախագիծ , առանցքում Արատես գետն է:

Արատես  գետ   գտնվում է  Վայոց ձորի մարզում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռներից և Շատին գյուղից, հյուսիսում՝ աջից միախառնվում Երկայնարտ գետին, որի երկարությունը 12 կմ է։

Կիրականացնենք սովորողների հետ՝
Էկո քայլարշավ,
Ֆոտոպլեներ Արատես գետի հովտում,
Միջավայրի խնամք,
Ծառերի, ծաղիկների, ուտելու բույսերի, բանջարների, դեղաբույսերի գրանցում:

Արդյունքում ՝  Սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում, բուսական և կենդանական աշխարհի ճանաչում, հայրենաճանաչություն:  Յուրաքանչյուր սովորող իր բլոգում ներկայացնում է «Իմ կանաչ հայրենիք» խորագրով ֆոտոշար: