Կանաչ լանջեր նախագիծ. Բնագիտություն+ մաթեմատիկա+ անգլերեն
Իրականացման վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, ճամբարականներ, այգեպան
Տևողությունը՝ երկարաժամկետ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Նպատակը՝
- Համագործակցություն մաթեմատիկայի դասավանդողի հետ:
- Ձևավորել ինքնուրույն, ազատ, անկաշկանդ անհատներ` բաց, ներառական միջավայրում:
- Զարգացնել հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ:
- Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում:
- Դպրոցի արտաքին և ներքին բակերի, հարակից տարածքների, պարտեզների եւ պուրակների խնամք, բարեկարգում:
- Ճիմապատված լանջերի, խնամված, մաքուր միջավայրի ստեղծում:
- Փոքր հասակից սիրո և հոգատարություն սերմանում դեպի բնությունը, միջավայրը:
- Զարգացնել սովորողի տրամաբանական մտածողությունը
- Անծանոթ իրավիճակում շուտ կողմնորոշվելու կարողությունը
Խնդիրները՝
- Բարեկարգ, կանաչապատ, խնամված միջավայր
- Երկրագործական հմտությունների ձեռքբերում
- Մետրի օգնությամբ չափումներ կատարել
- Մաթեմատիկական գիտելիքները կիրառումը առօրյայում
- Ամրապնդել մակերեսի և չափման միավորների մասին իրենց ունեցած գիտելիքները
- Կմեծացնի սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
Ընթացքը՝
- Մետրի օգնությամբ չափում են լանջերի մորավոր մակերեսը
- Կշռում են 1մ քառ․ մակերեսից հնձած խոտը
- Հաշվում են, թե 1մ քառ․ համար քանի խորանարդ ջուր է հարկավոր
- Կշռում են արդեն չորացած խոտը, և հաշվում թե քանի կիլոգրամով է այն քչացել
Նախագծի արդյունքում սովորողները լուծում են մաթեմատիկական խնդիրներ, ամբողջացնում իրենց գիտելիքները շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ։ Արդյունքները տեղադրել սովորողների բլոգում։
Նախագծի արդունքները` այստեղ: