Բնագիտության կազմակերպումը կրտսեր դպրոցում

IMG_20190508_112128
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտության դասընթացը կազմակերպվում է և՛ տեսական, և՛ գործնական եղանակներով: Կրթահամալիրում բոլոր պայմանները բավարար են բնագիտության դասընթացը գործնական իրականացնելու համար: Ավելի լավ է մեկ անգամ գործնական տեսնել, հասկանալ, քան անընդհատ լսել:
Կրտսեր դպրոցում,  սկսած նախակրթարանի սաներից, բոլորը իրականացնում են շրջակա միջավայրի խնամք, սերմնացան, ծառատունկ, ծաղկատունկ: Ծանոթանում, ավելի փորձառու են դառնում 1-3-րդ դասարաններում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի՝  «Ես և շրջակա աշխարհը» դասընթացից, որը  կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից: Կրտսեր դպրոցներում 1-3-րդ դասարանցիներն իրականացնում են  դասարանական ու խմբային նախագծեր, որտեղ ամփոփում են «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի գործնական աշխատանքները:
Սովորողները, արդեն ծանոթ լինելով այդ աշխատանքներին,  կարողանում են բնագիտություն առարկան  յուրացնել: Բնագիտության առարկայի դասավանդման ընթացքում ավելի հեշտ է լինում աշխատել  ու նախագիծ իրականացնել  սովորողների հետ, որոնք արդեն տեսել են, իրականացրել են այդպիսի աշխատանքներ:

Կրթահամալիրում իմ առաջին աշխատանքային տարվա ընթացքում մի շարք նախագծեր իրականացրեցինք 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ: Բնագիտություն առարկայի դասավանդման ընթացքում իրականացրած առաջին նախագիծը «Իմ բույսը, իմ կենդանին» է, որի ընթացքում սովորողները պատմում են իրենց պահած կենդանիների և իրենց աճեցրած  բույսերի մասին, ամեն մեկը յուրովի ներկայացնում է իր հոգատար վերաբերմունքը բույսերի, կենդանիների նկատմամբ: Իրականացրեցինք  «Սերմնահավաք ,   սերմնացան»   նախագիծը: Սովորողներ  Դդմացան    նախագիծն էլ  իրականացրեցինք Ղափամայի ծեսի   ընթացքում․ սովորողների հետ դդմի  սերմերը ցանեցինք,  որոշ ժամանակ անց սածիլները տեղափոխեցինք դպրոցի բակ: Սովորողների համար հետաքրքիր նախագծերից է «Ծառզարդար, ծաղկազարդ» նախագիծը,   որը իրականացրինք նախակրթարանի սաների, սովորողների, ծնողների և վրաց ընկերների հետ:
Բնագիտության դասաժամերի բաղկացուցիչ մաս են կազմում նաև ուսումնական- ճամփորդությունները:  Ճամփորդությունները   նպաստում են յուրաքանչյուր անհատի ինքնուրույն լինելուն, աշխարհայացքի ձևավորմանը, մտքի զարգացմանը: Տեսնելով թփեր, գույնզգույն ծաղիկներ, դեղաբույսեր՝  յուրաքանչյուր սովորողի մոտ ձևավորվում է  հոգատարություն բնության նկատմամբ:
Բնագիտության դասաժամերից բացի աշխատում  ենք նաև  պարտիզապուրակային  գործունեության   խմբով: Պարտիզապուրակային գործունեության խմբի սովորողների հետ «Սերմնահավաք» նախագծի ընթացքում այցելում ենք ջերմոց-լաբորատորիա, արդյունքը՝ այստեղ:  «Ուսումնական ագարակ»   նախագծի  ընթացքում այցելում ենք ագարակ․կերակրում ենք կենդանիներին, խնամում ենք նրանց, շփվում ենք, տեղեկանում ենք նրանց մասին, իսկ «Կրթական պարտեզ» նախագծի    ընթացքում զբաղվում ենք բույսերի խնամքով, միջավայրի մաքրությամբ, սարալանջի մաքրությամբ, արդյունքը՝  այստեղ:
«Սերմնացան»  նախագիծն էլ իր արդյունավետ կողմն ունի, երբ կարողանում են սովորողները սերմերը ցանել, հետևում են աճման ընթացքին, արդյունքներն են գրանցում: Պարտիզապուրակային գործունեությունը յուրաքանչյուր անհատի համար անհրաժեշտ և օգտակար աշխատանք  է, ինչպես նաև կրթություն, որի օգնությամբ կարող են ունենալ, իրենց սեփական այգին, ջերմոցը, բույսը, կենդանին և զբաղվեն նրանց խնամքով:
Պարտիզապուրակային գործունեության առանձնահատկությունն այն է, որ սովորողները տեղեկություն են ստանում բուսական և կենդանական աշխարհի մասին: Մարդը բնության մի մասն է: Ի տարբերություն  կենդանիների՝ մարդիկ օժտված են բանականությամբ և բնության բարիքները կարողանում են տնօրինել ըստ իրենց նպատակների: Այդ պատճառով բնության մասին գիտելիքները մարդկանց  համար շատ կարևոր են:

Իրականացրած նախագծերն են՝
Իմ բույսը, իմ կենդանին,
Ուսումնական աշուն
Ուսումնական ագարակ,
Սերմնահավաք ,
Դդմացան ,
Կրթական պարտեզ նախագծի
Երկրագործությունը՝ որպես հանրակրթություն 
Սերմնացան ուսումնական նախագիծ,
Ծառզարդար, ծաղկազարդ նախագիծը
Ուսումնական- ճամփորդությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s