Ուսումնական ջերմոց, նախագիծ

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ

Վայրը՝ Հյուսիսային  դպրոցի-պարտեզ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը՝  սովորողների հետ այցելել ցերմոց,  քանի որ Հայաստանում նույնպես, լայն տարածում է գտել ջերմոց-ջերմատների կիրառումը: Այս նախագծի ընթացքում կտեսնեն և կծանոթանան.

  • դաշտային և ջերմոցային բույսերի տարբերությանը
  • սերմի կառուցվածքին
  • բույսի կառուցվածքին
  • ծաղկի կառուցվածքին, փոշոտման եղանակներին
  • ծաղկից պտուղ առաջացման ընթացքին
  • ջրելու կաթիլային եղանակներին
  • բույսերի համատեղելիությանը
  • սածիլի ստացման և տեղափոխման տեխնիկային

Ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել ներկայիս ջերմոց-ջերմատների կառուցվածքը, ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին, այցելել ջերմոց-ջերմատներ, մանրամասն ուսումնասիրել այն բույսերը, որոնք կան  ջերմոցում և բազմաթիվ այլ հարցեր, որոնք ուսումնասիրման ընթացքում կծագեն մեզ մոտ: Այդ հարցում մեզ կօգնի համացանցը, իմ անձնական փորձը, այն ճամփորդությունները դեպի գործող ջերմոցներ:

Արդյունքը՝  Գիտելիքների, փորձի ձեռք բերում տեսական և գործնական եղանակով, շուրջտարյա գործող ջերմոց։Աշխատանքների ու ստացված արդյունքների մասին պատմող նյութերը հրապարակում բլոգներում և կայքում: