Աղայանական-ռոդարիական ստուգատես. նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 4-ապրիլի 12

Մասնակիցներ՝ Երկարացված  օրվա ճամբարականներ

Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել՝ կիրառելով մեդիագիտելիքներն ու  մեդիահմտությունները, զարգացնում է սովորողի վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը:

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների աղավաղում
  • «Շրջված»,  «շփոթված» պատմություններ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր շիտակ պատասխաններով
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ՝ որևէ  հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ  կապ չունեցող  մի բառ:

Գործողությունների  ընթացքը

  • Աղայանական հեքիաթների ընթերցում, քննարկում՝ բաց տանիքում
  • Ռոդարի և տեխնոլոգիա- հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, նաև սննդամթերքից
  • Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը ձայնագրիչով ձայնագրում և այս ամենի օգնությամբ հենց իրենք ստեղծում են իրենց հեղինակային  էլեկտրոնային  էջ- ընթերցարանները: Դրանք ներկայացվում են որպես մեդիաընթերցարաններ:

Ուսումնական նյութեր.

Աղայանի մանկական ստեղծագործություններ

Ջանի Ռոդարի

Ջանի Ռոդարի. Անտակ պարկը
Ծիտը և բազեն
Առավոտը գյուղում
Կատու
Ամիսներ և չորս եղանակ

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s