«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ
Տևողություն՝ Մարտի 4 -ապրիլի 5
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում
- հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում
Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, կրթական պարտեզ:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
Մեդիաբացիկների ստեղծում։ Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային Paint, Word ծրագրերով։
Գունավոր թղթերից պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից։
Խնամում են սենյակային բույսեր, տնկում նոր բույսեր
Գրական ստեղծագործությունների ցանկ
- Հովհաննես Թումանյան. Մարտ
- Հովհաննես Թումանյան. Կանաչ ախպեր
Նախագծի իրականացման ընթացքը
Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Նախագծի հիմնական թեման, ուղղություններն են՝ մայրիկն ու գարունը:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ձևերի.
Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա
Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին /նկարագրել, բնութագրել մայրիկներին/։
Հորինել բառեր ու բառակապակցություններ մայրիկների գովքի մասին։
Հորինել բարեմաղթանքներ։
Մայրիկագովք: Նկարում ենք մեր մայրիկներին, իսկ հետո կազմակերպում ենք ցուցահանդես։
Մայրիկների մոլորակ։ Սովորողները պատմում են իրենց մայրիկների մասին։
Տեխնոլոգիա + մեդիա
Տոնական բացիկներ պատրաստում /թղթային, էլեկտրոնային/
Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, գուաշով
Բնագիտություն + մեդիա
Ծաղկատունկ: Նոր թաղարների ստեղծում։
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում, ենթակայքում: