Ամերիկայի հայտնագործումը. մաս 2

Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու­թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Читать далее «Ամերիկայի հայտնագործումը. մաս 2»

Ամերիկայի հայտնագործումը. մաս I

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով:Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Читать далее «Ամերիկայի հայտնագործումը. մաս I»

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է: Читать далее «Ճանապարհորդություններ Աֆրիկայով»

Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Читать далее «Ավստրալիայի հայտնագործումը»

Շուրջերկրյա ճանապարհորդություններ

Կոլումբոսը հայտնագործեց Նոր աշխարհը, սակայն իսպանացիների գլխավոր նպատակը` ծովային ուղով հասնել Հնդկաստան և Չինաստան, մնում էր չիրականացված:

1513 թվականին իսպանացի Բալբոան Կենտրոնական Ամերիկայի հատվածում հայտնագործեց Խաղաղ օվկիանոսը, որին տվեցին Հարավային ծով անվանումը: Այդ ժամանակ դեռ ոչ մի եվրոպացի չէր նավարկել Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ավելին, շատերն այն կարծիքին էին, որ նույնիսկ հնարավոր էլ չէ Ատլանտյան օվկիանոսից Հարավային ծով թափանցել:

1519 թվականի սեպտեմբերի 20-ին Իսպա­նիայի Սևիլիա նավահանգստից դուրս է գալիս 5 նավից բաղկացած նավախումբ՝ 265 հոգուց բաղկացած անձնակազմով: Արշավախմբի առջևից ընթանում էր Ֆ. Մագելանն իր «Վիկտորիա» նավով: Նավատորմը ուղղություն է վերցնում դեպի Հարավային Ամերիկայի արևելյան ափերը:Եվ ահա, նշանավոր ծովագնաց Ֆերնան Մագելանը համարձակ ծրագիր է առաջարկում Իսպանիայի թագավորին. «Տվեք ինձ հնարա­վորություն և Ես Իսպանիայի համար Հարավային ծովով կբացեմ կարճ ու անվտանգ ճանապարհ դեպի Չինաստան, Հնդկաստան և Համեմունքի կղզիներ»: Իսպանիայի թագավորն այդ համարձակ առաջարկին հավա­նություն է տալիս:

Մայրցամաքի ափի երկայնքով նրանք շարունակ նավարկում են դեպի հարավ: Շուտով Մագելանի ենթադրությունները լիովին հաստատվում են: Արշավախումբը մայրցամաքի հարավում հայտնաբերում է երկու օվկիանոսներն իրար միացնող նեղուցը, որը հետագայում անվանվում է Մագելանի անունով: 22 օր նավարկելով նեղուցով՝ Նավերը դուրս են գալիս լայնարձակ օվկիանոս: Ավելի քան երեք ամիս նավախումբը մեծ օվկիանոսով նավարկում էր. ամբողջ ընթացքում եղանակը հիանալի էր, ծովը՝ խաղաղ, և Մագելանը ջրային այդ հսկա տարածությունն անվանեց Խաղաղ օվկիանոս:

Ամիսներ տևած նավարկության ընթացքում սպառվել էր նավերի վրա եղած սննդամթերքը: Ուժասպառությու­նից և հիվանդություններից շատերը մահանում են: Իսկ ցանկալի ցամաքը դեռ չէր երևում: Մագելանը համոզված էր, որ առջևում ցամաք կա, հետևաբար նա համառորեն առաջ էր շարժվում: Վերջապես, 1521 թվականի մարտի 6-ին հուսահատ նավաստիները հեռվում նկատում են ծաղկուն կղզիներ: Կղզիների բնակիչներից վերցնելով սննդամթերքի և ջրի անհրաժեշտ պաշարներ՝ Մագելանի նավախումբը շարունակում է իր ուղին և մի քանի օր հետո հասնում է ասիական առաջին կղզիախմբին՝ Ֆիլիպինյան կղզիներին: Այստեղ տեղի ունեցած զինված ընդհարումներից մեկի ժամանակ զոհվում են Մագելանը և իր ուղեկիցներից շատերը: Դա 1521թ. ապրիլի 27-ին էր: Սակայն արշավախումբը շարունակում է իր ճանապարհը Էլ Կանոյի գլխավորությամբ, նորանոր դժվարություններ հաղթահարելով՝ 1522թ. սեպտեմբերի 6-ին հասնում է Իսպանիա՝ կատարելով պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապար­հորդությունը :

Արշավախմբի ողջ կազմից կենդանի են մնում և հայրենիք վերադառնում ընդամենը 18 մարդ՝ մեկ նավով:
Ֆ. Մագելանի պատմական նավարկությունից հետո իրականաց­վեցին էլի շատ շուրջերկրյա նավարկություններ:
Եթե նայես քարտեզին, ապա կնկատես, որ Մագելանի նեղուցից հարավ՝ Անտարկտիդայի ու Հարավային Ամերիկայի միջև, տարածվում է բավականին լայն մի նեղուց, որը կրում է Դրեյկի անունը: Իսկ ո՞վ է Դրեյկը, և ինչո՞ւ է նեղուցը նրա անունը կրում: Անգլիացի ծովագնաց  Ֆրենսիս Դրեյկին ժամանակակիցները ծովահեն էին համարում, որովհետև նա հաճախ էր հարձակումներ գործում իսպանական տիրույթների վրա, թալանում իսպանական նավերը: Սակայն նրա կյանքի իսկական նպատակը աշխարհա­գրական հայտնագործություններն էին, իր հայրե­նիքին փառք ու ճանաչում բերելը:

1577թ. Դրեյկը ձեռնարկում է պատմության մեջ երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը՜ գրեթե կրկնելով Մագելանի անցած ուղին: Այդ ընթացքում առաջին անգամ նա անցնում է այն նեղուցով, որը հետագայում ստացավ իր անունը: Դրեյկը մի շարք ուսումնա­սիրություններ կատարեց Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերին և ավելի քան երկու տարի տևած ճանապարհորդությունից հետո բարեհաջող վերադարձավ Անգլիա: Անգլիայի թագուհին, գոհ մնալով ճանապարհորդության արդյունքներից, Դրեյկին հայտարարեց ազգային հերոս, ձեռնադրեց ասպետ, իսկ հետագայում շնորհեց նաև փոխ­ծովակալի տիտղոս: Վերջինիս նա արժանացավ այն բանից հետո, երբ ջախջախեց իսպանական «Անպարտելի Արմադա» նավատորմը: Իր գործունեությամբ Դրեյկը մեծ փառք ու հարստություններ բերեց Անգլիային:

18-րդ դարի ամենից նշանավոր ծովագնաց-ճանապարհորդը անգլիացի Ջեյմս Կուկն է: Պատկերացնո՞ւմ ես, շուրջ 10 տարվա ընթացքում նա երեք շուրջերկրյա նավարկություն է կա­տարել: Առաջին Հավայան կղզիների ծովափնյա նավարկության ժամանակ նա հայտնագործեց Նոր Ձելանդիա կղզիները ևԱվստրալիայի ափերը: Կուկի երկրորդ ճանապարհորդության նպա­տակն էր՝ փնտրել եվրոպացիների կողմից վաղուց պատկերացրած «Հարավային անծանոթ ցամաքը»: Այդ արշավանքի ժամանակ հայտ­նաբերվեցին բազմաթիվ կղզիներ ու կղզիախմբեր Խաղաղ օվկիա­նոսում, սակայն որոնված մայրցամաքն այդպես էլ չգտնվեց:
Շուտով կազմակերպվում է շուրջերկրյա երրորդ ճանապարհորդու­թյունը, որն ավարտվեց Հավայան կղզիների հայտնաբերմամբ, որտեղ էլ Կուկը սպանվեց տեղաբնիկների կողմից: Անգլիայում մեծ ափսոսանքով ընդունեցին խիզախ ծովագնացի մահվան լուրը:

Բոլոր շուրջերկրյա ճանապարհորդությունները ևս ընդլայնեցին մարդկանց ճանաչողության սահմանները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով իրականացվեց Ֆ. Մագելանի շուրջ­երկրյա ճանապարհորդությունը:
  2. Ի՞եչ գիտես Ֆ. Դրեյկի մասին:
  3. Պատմի՜ր Ջ. Կուկի ճանապարհորդությունների մասին:

Պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարել է անվանի ու խիզախ ծովագնաց Ֆերնան Մագելանը, երկրորդը՝ անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը: Անգլիացի Ջեյմս Կուկը երեք շուրջերկրյա նավար­կություն է կատարել:

Շուրջերկրյա ճանապարհորդությունների շնորհիվ մարդիկ շատ ու շատ նոր բաներ իմացան երկրագնդի մասին:

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ: Читать далее «ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ»

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:
Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը  հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

    Նյութի աղբյուրը՝  Իվետա  Ջանազյանի բլոգից: