Փետրվար ամսվա նախագծեր

Անհատական  աշխատաժամանակ

Երկարօրյա՝
 «Թումանյանական  օրեր»  նախագիծ
Բույսերի  ճանաչում.  նախագիծ

Բնագիտություն,  պարտիզապուրակային
Դդմացան.  նախագիծ
Բույսերի  ճանաչում.  նախագիծ
Սերմնացան. ուսումնական  նախագիծ
Ծաղկող  բույսեր  սերմնացան.  Նախագիծ

Հովհաննես Թումանյան. Էս էն է

ԷՍ ԷՆ Է.

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Ծաղկող բույսերի սերմնացան

Նախագիծ.
«Ծաղկող բույսերի սերմնացան» 
ջերմոցային պայմաններում
Մասնակիցներ.
 Պարտիզապուրակային  ընտրության խումբ

Նպատակ.
1. Ծանոթացում  ծաղկող բույսերի սերմերի հետ, որևէ բույսի ընտրություն, ընտրված բուսատեսակի սերմնացան հատուկ թափանցիկ կափարիչով տարայի մեջ  (ջերմոցային պայման)
2. Ցանված սերմերի տեղափոխում  դպրոցի  բակ;
3. Սովորողների հետ հետազոտում և արդյունքների ամփոփում խմբի բլոգում՝ օրագրի տեսքով (ծլում, սածիլի տեղափոխում առանձին տարաների մեջ, տեղափոխում բաց հողատարածք, բույսի հետագա խնամք):
Արդյունք
1.Սովորողների  տեխնոլոգիական հմտությունների ձեռք բերում:
2. Դպրոցի ներքին այգում ծաղկային օազիսների ստեղծում և դրանց պահպանում, որը հետագայում կհանդիսանա ծաղկող բույսերի փոքրիկ տնկարան և նոր սերմերի ձեռք բերման հնարավոր աղբյուր:
Անհրաժեշտ նյութեր և պարագաներ
Պլաստիկ լայն տարաներ թափանցիկ կափարիչով (15-20սմ տրամագծով, 5-7 սմ բարձրությամբ), հող, մաղ, հողագործական փոքրիկ գործիքներ, սերմ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ…