Դդմացան. նախագիծ

11

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Վայրը՝  Հյուսիսային  դպրոց-պարտեզ

Ժամկետը՝  Փետրվար  ամիս

Նպատակը՝    ուսումնասիրել սերմի կառուցվածքը, տեսնել սերմի ծլման ընթացքը,   դդմի սերմերից ստանալ սածիլներ,  սածիլներից էլ պտուղներ, ուսումնասիրել աճման արագությունը կախված ջերմաստիճանից և լույսից:

Ընթացքը՝
1. Սովորողները համացանցից տեղեկություններ են հավաքում դդումի մասին, նրա օգտակար հատկությունների, վիտամինների քանակի մասին, ինչպես նաև նրա տեսակների, աճեցման ձևերի, բաղադրատոմսերի մասին:

2. Թաղարների մեջ դդմի սերմերի ցանք:

3.Ստացած սածիլների տեղափոխում բակ:

Արդյունքում՝ սովորողները ծանոթանում են սերմի ու ծաղկի կառուցվածքին, սածիլ ստանալու և տեղափոխելու ընթացքին:  Սերմից ստանում ենք դդմի սածիլ, որն էլ կտեղափոխենք բակ՝ դդում ստանալու ակնկալիքով:

Մթնոլորտի սահմանները և բաղադրությունը

Մթնոլորտը  Երկիրը  շրջապատող և նրա  հետ պտտվող օդային թաղանթն է: Նրա ստորին սահմանը երկրագնդի մակերևույթն է: Մթնոլորտի հաստությունը 1500-2000 կմ է,  որը հավասար  է Երկրի շառավղի մոտ 1/3-ին:  Читать далее «Մթնոլորտի սահմանները և բաղադրությունը»

Հովհաննես Թումանյան. Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Հովհաննես Թումանյան. Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

Հովհաննես Թումանյան. Լուսաբացին

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։