Месяц: Декабрь 2018
Բնագիտական փորձեր. Մակվեցյան Վահե
Բնագիտական փորձեր կատարում է 5-րդ դասարանի սովորող՝ Մակվեցյան Վահեն:
Փորձ 1. Հրաբուխ
Փորձի համար անհրաժեշտ է՝ սոդա և քացախ:
Փորձ 2. Ծիածան
Փորձի համար անհրաժեշտ է՝ անձեռոցիկ, ջուր, տարրա և ֆլոմաստեր:
Փորձ 3. Շարժվող մետաղադրամ
Փորձի համար անհրաժեշտ է՝ մետաղադրամ, շիշ, անոթ:
Բնագիտական փորձ. Մանուկյան Արայիկ
Բնագիտական փորձ է կատարում 4-րդ դասարանի սովորող՝ Մանուկյան Արայիկը:
Փորձի համար անհրաժեշտ է ՝ սառույց, թել և աղ:
Բնագիտական փորձ. Հարությունյան Անի
Բնագիտական փորձ է կատարում 4-րդ դասարանի սովորող՝ Հարությունյան Անին:
Փորձի համար անհրաժեշտ է՝ մոմ, ջուր, աղ և գդալ:
Փորձ. Բյուրեղ
Աշխատակարգ, հունվարի 8-ից 11-ը, ջոկատ
Ուսումնական երկրորդ շրջան՝ հունվարի 8-25. նախագծային-ստուգատեսային ճամբարներ Читать далее «Աշխատակարգ, հունվարի 8-ից 11-ը, ջոկատ»
Ուսումնական հունվար 2019, Ջերմատուն
Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ
Իրականացման ժամկետը՝ երկարաժամկետ Читать далее «Ուսումնական հունվար 2019, Ջերմատուն»
Մարզական ստուգատես
Իրականացման ժամկետը՝ հունվարի 8-25
Մարզական պարապմունք երկարացված օրվա ճամբարականների հետ
Կրկնել 2018 թ. -ին մարզական պարապմունքների ընթացքում սովորած մարզական քայլքը, առաջ, հետ և ուսի վրայից գլուխկոնծիների տեխնիկան, էստաֆետային, կոոպերատիվ և շարժական խաղերը:
Մարմնակրթության ուսումնական պլան
1. Գիտելիք
Բովանդակությունը
Ֆիզիկական դաստիարակության նշանակությունը առողջության համար, անձնական
հիգիենայի, անվտանգության պահպանումը մարմնակրթության դասերին: Վազքը,
ցատկերը, հեծանիվը և լողը տեղաշարժման կարևոր միջոցներ:
Խնդիրները
Մարմնակրթության առողջարարական կարևորությունը, նրանով զբաղվելու վարժությունների ձևերը և դրանց կատարման անվտանգության ապահովումը:
Տեղեկություններ օրվա ռեժիմի և հիգիենայի մասին:
2. Մարմնամարզական և ակրոբատիկ վարժություններ
Շարվել միասյուն, շարափոխում տողանից շրջանի, շարափոխում միասյունից երկսյունի, աջ դարձ, դարձումներ տեղում, քայլով մարշ, կանգառ, կից քայլերով բացազատվել՝ ձեռքերի լայնությամբ
Քայլք ոտնաթաթերի, կրունկների վրա
Քայլք կիսակքանստած
Նապաստակի ցատկ
Թեթև վազք
Շնչառական վարժություններ` քայքի ընթացքում
Շրջանաձև ձեռքերի լայնությամբ բացված դիրք
Պարանոցի, ուսագոտու, կոնքի, մեջքի, ծնկների պտույտներ
Նստել հատակին, բացել ոտնաթաթերը, ոտքը կպցնել որովայնին, ճակատին, հասցնել պարանոցին։
Ոտքերը միացրած ձեռքերը հասցնել ոտնաթաթերին, լայն բացել ոտքերը և ձեռքերով հասնել ոտնաթաթերին՝ առանց ծնկները ծալելու՝ աջ, ձախ, մեջտեղ։
Թիթեռ
Կողով
Ճոճք
Կամուրջ
Գլուխկոնծիներ՝ առաջ, հետ
Զինվորի սողանք, գալարումներ
Վարժություններ մարզանստարանի վրա՝ մագլցում և սողանցում, քայլք՝ ձեռքերը կողք տարածած
Խնդիրները
ա )Քայլքի և վազքի կեցվածքի ձևավորում:
բ) Համաձայնեցված շարժումներ և
տարածության զգացողություն:
գ) Արագաշարժության և ճարպկության մշակում:
3. Շարժախաղեր ( Ազգային խաղեր)
Նպատակը
Շարժախաղերի միջոցով զարգացնում և մշակում ենք շարժողական ընդունակություններ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճկունություն, ճարպկություն, հավասարակշռություն, ցատկունակություն, կոորդինացիա։
Բովանդակությունը
Վազքի ունակության ամրապնդման խաղեր, ցատկերի ունակության ամրապնդման
խաղեր, նետումների ունակության ամրապնդման խաղեր, գնդակ վարելու և
փոխանցելու ունակության ամրապնդման խաղեր, հավասարակշռությունը մշակող
խաղեր:
Խնդիրները
Վազքի, ցատկերի, գնդակի վարումների, փոխանցումների և նետումների
ամրապնդում, փոխօգնության համագործակցության և կողմնորոշման
կարողություններ:
Առաջին մաս՝ նախավարժանք
Շարվել միասյուն, շրջանաձև թեթև վազքով կատարել նախավարժանք, շարվել 4-4, տեղում շարունակել նախավարժանքը: Կատարել կոորդինացիոն վարժություններ՝ ձախ ոտնաթաթը ձախ ձեռքով երևից բռնել ու հնարավորինս բարձրացնել վերև՝ աջ ձեռքը կողք տարածելով, որպեսզի հնարավոր լինի պահպանել հավասարակշռությունը: Կրկնել վարժությունը մի քանի անգամ՝ երկու ոտքից:
Նստել հատակին, տաքացնել ոտնաթաթը՝ մի ձեռքով ներսից վերցնել ոտքը, մյուս ձեռքով պտտել ոտնաթաթը: Ոտքը կպցնել որովայնին, կրծքավանդակին, ճակատին, պարանոցին: Կրկնել վարժությունները աջից և ձախից: Ոտքերը բացել թիթեռ, գլուխը մեկ հաշվին կպցնել ոտքերին, երկու հաշվին ուղղել մեջքը:
Տաքացնել մկանները՝ վերևից ներքև կամ ներքևից վերև
Երկրորդ մաս՝ բուն պարապմունք
Ուժային վարժություններ
Ձեռքերի վրա հենված դիրքից, դեմ դիմաց, զույգերով, խաչաձև միմյանց ձեռքին հարվածելով՝ կատարել Hi five! Վարժությունը կատարել տաս անգամ:
Նույն վարժությունը կատարել նաև արմունկներին հենված դիրքից:
Ձեռքերը հատակին պառկել որովայնի վրա: Մեկ հաշվին որովայնը կտրուկ բարձրացնել վերև՝ մարմնի ծանրությունը ձեռքերով պահելով, երկու հաշվին պառկել հատակին: Վարժությունը կրկնել տաս անգամ:
Դեմ դիմաց պառկել որովայնի վրա, ձեռքերով զույգի ձեռքերը բռնած համաչափ պտտվել:
Փորձել պտտվել՝ սպիրալաձև: Պտտել մարմնի ստորին հատվածները մինչև վերջ, հետո պտտել վերին հատվածները, այնուհետև հակառակը: Կարծես թե ողնաշարը ոլորում ենք:
Շվեդական պատից կախվել, կատարել որովայնի մկանների ձգումներ՝ ոտքերը միացված հասցնելով որովայնին: Պառկել շվեդական պատի մոտ, ոտքերը դնել երկրորդ աստիճանին ՝ կիսածալած, ձեռքերը՝ պարանոցին և կատարել կարճ որովային ձգումներ: Վարժությունը կատարել 10-15 անգամ: Վարժությունը կարելի է կատարել նաև՝ մարզական նստարանի վրա ոտքերը դնելով:
Երրորդ մաս՝ գլուխկոնծիներ
Չորրորդ մաս՝ Խաղեր
Նստել հատակին և ծանոթանալ խաղի կանոններին:
Չափում․ Չափման միավորներ
Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:
Հաճախ ենք լսում հետևալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։
Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:
Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգվածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կարելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայլերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը՝ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկարությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:
Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միավորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջերմաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:
Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումեր, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:
Չափում․ Առաջադրանքներ
1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:
- Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարությունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրերով և սանտիմետրերով:
- Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրանում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամներով: Աշխատանքային տետրում արտագծիր ստորև տրված աղյուսակը և ստացված տվյալները լրացրու դրա մեջ:
Սովորողների կատարած աշխատանքները
Բնագիտական ստուգատեսին ընդառաջ Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողների կատարած բնագիտական փորձերը: Читать далее «Սովորողների կատարած աշխատանքները»
Բնագիտական փորձ. Ալեքսանյան Օլգա
Բնագիտական փորձ կատարել է մայր հողի մասին 4-րդ դասարանի սովորող՝ Ալեքսանյան Օլգան:
Փորձի համար անհրաժեշտ է՝ ջուր, հող: