Այսօր մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ տեխնոլոգիաները արագ զարգանում են, և եթե մենք չօգտվենք այդ ամենից, ուղղակի հետ կմնանք կյանքից, մեդիամիջավայրից և ժամանակակից տեխնոլոգիաներից:Ամբողջ աշխարհին, ինչպես նաև մեր երկրին սպառնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը. ստացանք առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը: Մենք դադարեցրինք սովորողների հետ ֆիզիկական միջավայրում շփումը և տեղափոխվեցինք մեդիամիջավայր՝ իրականացնելով առցանց-հեռավար ուսուցում:
Քանի որ սովորողները ունեն իրենց անհատական ուսումնական գործիքները, տանը ծնողների, ընկերների հետ միասին կարող են մասնակցել առցանց ուսուցմանը և հետ չմնալ ուսումնական գործընթացից:
Դասավանդողները մեկ շաբաթվա առաջադրանքները, նախագծերը հրապարակում են իրենց բլոգներում, իսկ սովորողները մուտք են գործում ուսուցչի բլոգ և իրականացնում են այդ նախագծերը:
Այդ ամենը մարտ ամսվա ընթացքում դարձավ հեռավար իրականություն և անցանք հեռավար ուսուցման: