Այսօր պարտիզապուրակային խմբի հետ այցելեցինք Սարալանջ, կատարեցինք քարերի մաքրման աշխատանքներ: Փոսիկներից հեռացրեցինք քարերը, որպեսզի կարողանանք խաղողի տնկման նախագիծը իրականացնել: Մասնակցեցինք առաջին խաղողատունկին: Տնկեցինք «Վարդագույն քիշմիշ» և «Կանգուն» տեսակի խաղողներ: Մեկնարկ տվեցինք երկրագործությունը՝ որպես հանրակրթություն ուսումնական նախագծին: Մեծ սիրով աշխատեցինք, հուսով ենք Սարալանջում կունենանք խաղողի գեղեցիկ ու փարթամ այգի: