
Նոյեմբերի 5
11:00—12:55— Երկրագործությունը որպես հանրակրթություն
Նոյեմբերի 9
12:55— 14:20— Կրթական պարտեզ.ուսումնական նախագիծ
Նոյեմբերի 5
11:00—12:55— Երկրագործությունը որպես հանրակրթություն
Նոյեմբերի 9
12:55— 14:20— Կրթական պարտեզ.ուսումնական նախագիծ
Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ նոյեմբեր, դեկտեմբեր
Նպատակը՝
Հավաքել դպրոցի և հարակից այգիների ծառերի տերևները:
Ընթացքը՝
Տերևային հումուսը չի պարունակում օգտակար նյութեր, բայց հողի կառուցվածքը բարելավելու համար հոյակապ հավելված է: Օգտագործվում է նաև որպես ցանքածածկ (mulch, мульча): Տերևային հումուսը որպես կանոն պատրաստում են աշնանը՝ տերևաթափից հետո, երբ առատ նյութ կա:
Պատրաստելը շատ դյուրին է: Տերևները հավաքել, խոնավացնել, լցնել մեծ ցելոֆանե տոպրակի մեջ, լավ մամլել, տոպրակի բերանը կապել, տոպրակը մի քանի տեղից ծակծկել, դնել մի ստվերոտ տեղում և մոռանալ առնվազն մեկ տարով: Սնկերը, որոնք քայքայելու են տերևները, թթվածնի կարիք համարյա չունեն, բայց բարձր խոնավություն են պահանջում:
Պատրաստման ժամկետը կախված է պահպանման պայմաններից՝ ջերմաստիճան, խոնավություն և ծառատեսակից:
Պատրաստման ժամկետը կրճատելու համար կարելի է.
Տեղավորում ենք նաև հատուկ տերևային հումուս պատրաստելու համար նախատեսված տոպրակների մեջ
Սկզբունքորեն, տերևային հումուսը կարելի է օգտագործել նաև կիսապատրաստ վիճակում՝ երբ դեռ ընդհանուր փխրուն զանգվածի մեջ նշմարվում են առանձին պահպանված տերևներ և տերևների պոչեր: Այդ վիճակում էլ այն կարելի է խառնել ծաղկաթաղարների մեջ լցվող հողի հետ, կամ լցնել բույսերի շուրջ ու խառնել հողի հետ:
Արդյունքում՝
Ամբողջովին պատրաստ տերևային հումուսը միատարր, փխրուն զանգված է: Բացի կիսապատրաստ հումուսի համար նշված օգտագործման ձևերից, ամբողջովին պատրաստ տերևային հումուսի մեջ կարելի է սերմեր ցանել և սածիլներ աճեցնել: Սենյակային բույսերի համար լավ խառնուրդ պատրաստելու համար էլ խորհուրդ է տրվում օգտագործել հավասար քանակությամբ տերևային հումուս, կոմպոստ և մանր կարմիր ավազ:
Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի: Միջուկի ջերմաստիճանը հասնում է 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:
Հարցեր
1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:
2. Ի՞նչ է քարոլորտը:
3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան: