Խնկոյանական օրեր

Մասնակիցներ՝   Երկարացված օրվա ճամբարականներ

Տևողությունը՝         հոկտեմբեր ամիս

Խնդիրները`

  • Ծանոթանալ Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում

Ծանոթանալ  Խնկո Ապեր հայ մանկագրին, ստեղծագործությունների ընթերցում:
Համացանցում որոնել խնկոյանական ստեղծագործությունների մեդիատարբերակներ, այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, մեդիանյութերի դիտում, քննարկում :

Ստեղծագործությունների ցանկ

Սպասվելիք արդյունքները

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Paint նկարչական  ծրագրով նկարում ենք մեր սովորած  բանաստեղծությունից հատվածներ:  Ստեղծագործությունները ներկայացնում ենք մատնաթատրոնով, խաղ-բեմադրությամբ: Նախագծի արդյուքները հրապարակում ենք դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում:

Ընտանեկան նախագիծ

Խնկոյանի ստեղծագործություններից  հայրիկները, մայրիկները ընտրում են իրենց ամենասիրելի ստեղծագործությունները, կարդում են սովորողի համար, այնուհետեւ  ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են դասարանական բլոգում:

Խմբային նախագծեր՝ համագործակցություն տեխնոլոգիայի ուսուցչուհու հետ:

Ստեղծագործություններին ծանոթանալուց, սովորելուց  և քննարկելուց հետո սովորողներին հանձնարարվում է խմբերով աշխատել: Կավով ծեփել, այնուհետև՝ գունավորել կերպարներին, պատրաստել անհրաժեշտ դեկորացիան: Թվային ֆոտոխցիկով նկարել հերոսների խաղ-ներկայացումը ու արդյունքում ստանալ մեդիաներկայացում:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են  բլոգում:

 

Оставьте комментарий