Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝   Երկարացված  օրվա ճամբարականներ

Նախագծի նպատակը

  • սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրները

  • սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում
  • հոգևոր  զարգացում
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • երաժշտական ունակությունների զարգացում

Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, բաց տանիք, երաժշտության սրահ

Կոմիտասյան երգերի ցանկ

Կրտսեր դպրոց

  1. Հայր մեր
  2. Այբ,բեն,գիմ
  3. Կաքավիկ
  4. Ձիուկ
  5. Լորիկ
  6. Եղնիկ
  7. Կռունկ ծափ տու ու թռի
  8. Հոփ թռի

Աշխատանքի կազմակերպումը`

Օրը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքը առանձնահատուկ է նրանով, որ բոլորը՝ նախակրթարանից սկսած մինչև հինգերորդ դասարան, միաժամանակ Կոմիտաս են երգում, ունկնդրում: 

Լեզվագործունեություն
Համացանցում փնտրել Կոմիտասի մասին տեղեկություններ, ֆիլմեր, նրա կատարմամբ ձայնագրություններ:

Կարող ենք աշխատել նաև բակ-պարտեզում:  Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով, Paint նկարչական ծրագրով՝  Կոմիտասի որևէ երգի ներքո: Երեխաները կնկարեն այն, ինչ կզգան, ինչի մասին կմտածեն այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:
  • Կոմիտասյան երգերը տանը, ընտանիքում: Կատարում ենք կոմիտասյան երգեր տանը՝ ներառելով ընտանիքի անդամներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s